Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան պետք է ապացուցի Հայաստանի հանդեպ իր անկեղծությունը![]() 22 ապրիլի 2010 - 15:28 AMT PanARMENIAN.Net - "Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում կհայտարարի, որ Հայաստանը սառեցնում է հայ-թուրքական գործընթացը",- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հայտարարությանն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացն անհրաժեշտ է սառեցնել, հայ փորձագետն ասաց, որ այդ քայլը կարելի է դիտարկել որպես ճնշում Թուրքիայի հանդեպ այն հարցում, որ երկրների միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանների: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երկրի դիրքորոշումը պարզ է: "Այժմ Թուրքիայի հերթն է, նա պետք է ապացուցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը",- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |