Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը դեմարշ էր` ուղղված Թուրքիային և համաշխարհային հանրությանը![]() 22 ապրիլի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի քաղաքական կոալիցիոն ուժերի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես դեմարշ` ուղղված ոչ միայն Թուրքիային, այլև համաշխարհային հանրությանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը հստակորեն հասկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկար չի կարող մնալ ներկա իրավիճակում: “Հիմնախնդիրն առկախ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ չեն եղել: Այդ ընտրությունները լինելու են 2011 թ.”, - ասել է հայ քաղաքագետը: Միևնույն ժամանակ Իսկանդարյանը գտնում է, որ ազգին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում հնչել են այն բոլոր դրույթները, որոնք առկա են խորհրդարանական խմբակցությունների հայտարարության մեջ: “Այն, որ թուրքական կողմը հրաժարվում է խելամիտ ժամկետներում վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների, իմաստազրկում է արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ ԱԺ-ում շարունակելը: Մենք անհրաժեշտ ենք համարում սառեցնել գործընթացը և խորհրդարանի օրակարգից հանել այդ փաստաթղթերի քննարկումը, քանի դեռ թուրքական կողմը չի համաձայնի գործընթացը շարունակել առանց նախապայմանների”, - ասված է ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության հայտարարության մեջ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |