Արևմտյան Ուկրաինայում անցնում են Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ![]() 23 ապրիլի 2010 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Ուկրաինայի հայ համայնքները որոշել են համատեղ հիշատակի միջոցառումներ անցկացնել` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Ապրիլի 24-ին Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկու, Իվանո-Ֆրանկովսկի պատվիրակությունները կժամանեն Չերնովցի: Հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ անմեղ զոհերի, այնուհետև 4 համայնքների ներկայացուցիչները կայցելեն մանկատուն և նվերներ կհանձնեն երեխաներին: Այնուհետև բոլոր պատվիրակությունները կմեկնեն Կամանեց-Պոդոլսկ, որտեղ տեղի կունենա սգո երթ, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա հայկական եկեղեցու տարածքում: Ապրիլի 23-ին Չերկասի քաղաքի հայրենագիտական թանգարանում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ապրիլի 24-ին կմատուցվի պատարագ և տեղի կունենա հանրահավք` ի հիշատակ անմեղ նահատակների, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |