Ցեղասպանության քարտեզ Hayland.am-ում23 ապրիլի 2010 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված աննախադեպ նախաձեռնությամբ: Պաշտոնական օրվանից մի քանի օր առաջ` կայքի գլխավոր էջում հայտնվել է հավելում Օսմանական կայսրության քարտեզի տեսքով: Քարտեզի վրա նշած են 1915 թ-ին հայերի կոտորածի, փախուստի և դիմադրության վայրերը: Հավելման մեջ ցանկացողները կարող են հիշատակել Հայոց Ցեղասպանության զոհերին` մոմ կամ ծաղիկ դնելով մեր ազգակիցների կոտորածի վայրերում: Կայքում գործում է նաև հատուկ բլոգ, որտեղ օգտագործողները կիսվում են հայտնի և անհայտ պատմություններով` կապված 1915թ. Հայոց ցեղասպանության հետ: Hayland.am սոցիալական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ին և տվյալ պահին ունի ավելի քան 90 000 գրանցված այցելուներ Հայստանից և հայկական սփյուռքից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |