Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ անհնար է![]() 23 ապրիլի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ չի կարելի անգամ դիտարկել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԵԱՀԿ ՄԽ-ին Թուրքիայի մասնակցության հարցը` որպես համանախագահ երկիր: "Դա այն ձևաչափն է, որին Հայաստանը երբեք չի համաձայնի: Իսկ մեկ ձեռքով չես ծափահարի",- ասաց Իսկանդարյանը` ավելացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նման որոշման ընդունում չի ենթադրում` անհամաձայնության հիման վրա, և որ դրան` որպես իրական քաղաքական հեռանկարի, վերաբերվել չարժե: ![]() ![]() ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |