Կանադայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը23 ապրիլի 2010 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Կանադայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին կանադահայ կազմակերպություններից բացի մասնակցել են Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ և Կանադայում հավատարմագրված դիվանագետներ: Ելույթ են ունեցել Կանադայի խորհրդարանում ներկայացված Պահպանողական, Ազատական, Նոր դեմոկրատական կուսակցությունների և “Քեբեկյան բլոկ”-ի պաշտոնական ներկայացուցիչները, Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը: Օրվա բանախոսներն էին հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջյանն ու հայտնի ցեղասպանագետ, ռաբբի Սթիվեն Ջեյկոբսը (ԱՄՆ): Միջոցառումը եզրափակել է Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, որը մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |