Հրեաները Էրդողանից պահանջում են նախ` ընդունել Հայոց ցեղասպանությունը, հետո միայն մեղադրել Իսրայելին![]() 23 ապրիլի 2010 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ցույց Թուրքիայի վարչապետի այն հայտարարության դեմ, որով նա մեղադրում էր Իսրայելին` պաղեստինցիների զանգվածային սպանությունների համար: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայ դատի Երուսաղեմի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը հայտնել է, որ ցույցը կազմակերպել էին հրեաները: Նրանք իրենց բողոքն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ: “ Հրեա ակտիվիստները հայտարարել են, որ Անկարան իրավունք չունի մեղադրելու Իսրայելին պաղեստինցիների դեմ ցեղասպանություն կազմակերպելու մեջ, քանի որ Թուրքիան 1915 թ. իրականացրել է Հայերի ցեղասպանությունը”, - ասել է Ժ. Ավագյանը: 2009 թ. Դավոսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին մեղադրել էր պաղեստինցիներին կոտորելու համար և ցուցադրաբար լքել էր համաժողովի դահլիճը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |