Արցախի Հանրապետության նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ![]() 24 ապրիլի 2010 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “95 տարի առաջ տեղի ունեցավ հրեշավոր ու աննախադեպ մի ոճրագործություն` Հայոց ցեղասպանությունը: Դա 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի զոհ դարձան միլիոնավոր հայեր, թալանվեցին ու քանդվեցին հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, դպրոցներ ու վարժարաններ, ոչնչացվեց մի ուրույն քաղաքակրթություն: Հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը` սփռվելով աշխարհով մեկ: Այս 95 տարիները մեր ժողովրդի համար մաքառումի ու արարման, հանուն գոյատեւման ու պատմական արդարության վերականգնման պայքարի տարիներ էին: Սակայն մենք մենակ չէինք այդ պայքարում, մեր կողքին էր աշխարհի առաջադեմ մարդկությունը: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այն ծանր տարիներին օգնության ձեռք մեկնեցին ու ապաստան տվեցին կոտորածներից մազապուրծ եղած ու գաղթական դարձած հայերին”: “Շատ երկրներ ընդունեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Դա կարեւոր է ինչպես մեզ, այնպես էլ համայն մարդկության համար` հետագա ցեղասպանությունները կանխելու ու բացառելու տեսակետից: Անպատժելիությունը նույնպես չարիք է, որը ծնում է նոր ոճիրներ: Դրա ապացույցը եղան նացիստների կողմից կազմակերպված հրեաների ցեղասպանությունը, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը եւ բազմաթիվ այլ ոճրագործություններ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Նրանց հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը անկախ ու հզոր պետականության կերտումն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը, համազգային ծրագրերի ու նպատակների իրականացումը: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր Հայրենիքը լինի ուժեղ ու անհաղթ, ծաղկուն ու բարգավաճ”,ասցված է ուղերձում, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |