ԲԱՔՎՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՁԻՔ29 հոկտեմբերի 2001 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, շաբաթ օրը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է տասը անձանց ձերբակալման մասին, որոնց կասկածում են նախագահ Հեյդար Ալիեւի դեմ մահափորձի կազմակերպկան մեջ: Հրապարակվել են նաեւ պետական հեղաշրջման նախապատրաստման նրանց մասնակցության որոշ փաստեր: Նախարարության մամլո-ծառայության հայտարարությունում նշվում է, որ դավադրության հիմնական կազմակերպիչներից մեկը հանդիսանում է հանրապետության դատախազության մարմիններում տարբեր պաշտոններ զբաղեցրած 62-ամյա Մամեդ Գուլիեւը, որն արդարադատությունից թաքնվում է Իրանում: Տեղեկացվում է, որ ժամանակին պետական հեղաշրջման անհաջող փորձ կատարելուց հետո, ծանր հանցագործություն կատարելու համար, նա երկար ժամանակ գտնվում էր հետախուզության մեջ: Գուլիեւը եւ իր մեղսակիցները մեղադրվում են Ադրբեջանում ուժով իշխանությունը գրավելու եւ Հեյդար Ալիեւի դեմ մահափորձի կազմակերպման գործունեությունում: Ինչպես տեղեկացնում են ԱԱՆ-ից, նախարարության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ կանխվել են բացառիկ ծանր հանցագործություններ եւ մեղավոր անձիք պատասխանատվության են ենթարկվել: Տասը մարդ ձերբակալվել է: Ադրբեջանի սահմաններից դուրս թաքնված Գուլիեւի եւ մյուսների համար հետախուզություն է հայտարարված:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |