Հայ բռնցքամարտիկները Բաքվում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը![]() 26 ապրիլի 2010 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Բաքվում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ Բաքու են ժամանել 6 հայ բռնցքամարտիկներ. Կորյուն Սողոմոնյանը (48 ք/կ), Նարեկ Աբգարյանը (51 ք/կ), Արթուր Քիրաջյանը (54 ք/կ), Կարեն Տոնականյանը (57 ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60 ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64 ք/կ): Առաջին օրը հանդես է եկել Կարեն Տոնականյանը (57 ք/կ) և երրորդ ռաունդում զիջել Հենրի Թոմասին (Անգլիա): Հայ բռնցքամարտիկներից ապրիլի 26-ին ելույթ են ունենալու Հովհաննես Բաչկովը (64 ք/կ) և պատանիների շարքում աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (48 ք/կ): Նշենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկներն իրավունք կստանան ելույթ ունենալ Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |