Պերճ Զեյթունցյան. Այս աշխարհի ուժեղների վրա արվեստը չի ազդում` նրանք իրենց շահերն ունեն26 ապրիլի 2010 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն դա է հասկանում, գտնում է գրող-հրապարակախոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե կարող է արդյոք Ցեղասպանության թեմայի արտացոլումն արվեստում որոշիչ դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պատասխանել է. “Ես ինքս մի քանի գրական ստեղծագործություն եմ գրել Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ որքան էլ տանջվես, նրանք տեղից չեն շարժվելու, եթե շահերը չհամընկնեն: Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն այդ լեզուն է հասկանում ”: Պերճ Զեյթունցյան Պերճ Զեյթունցյան` հայ գրող-հրապարակախոս, 1990-1991թթ. Հայաստանի մշակույթի նախարար: Ծնվել է 1938թ. հունիսի 18-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս): 1948թ. հայրենադարձվել է Հայաստան: Պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1956թ.: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-1964թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն կուրսերում: Աշխատել է որպես խմբագիր “Հայֆիլմ” կինոստուդիայում (965-1968), ինչպես նաև որպես գլխավոր խմբագիր հեռուստաֆիլմերի “Երևան” ստուդիայում (1965-1975): Եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղար (1975-1986): Պերճ Զեյթունցյանը մի շարք գրքերի հեղինակ է. “Ամենատխուր մարդը”, “Նրա առաջին ընկերը”, “20-րդ դարի լեգենդը”, “Փարիզի համար”, “Մեր թաղի ձայները”: Պիեսներն են` “Աստվածների կանչը”, “Լեգենդ ավերված քաղաքի մասին”, “Հիսուս Նազովրեցին և նրա աշակերտները”, “Կանգ առ, երկրագունդ”, “Ոտքի, դատարանն է գալիս”, “Մի նայիր հայելուն” և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |