Արտակ Շաքարյան. Թուրքիայի ձախ ուժերն օգտագործում են Հայոց ցեղասպանությունը թուրքական ֆաշիզմի դեմ պայքարում![]() 26 ապրիլի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության այն ներկայացուցիչները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, կարող են մերան հանդիսանալ ողջ թուրք հանրության համար, նպաստելով, որ նա ճանաչի Ցեղասպանությունը: Սակայն, որպեսզի մերանը հասնունանա, համապատասխան մթնոլորտ է հարկավոր: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե պատրաստ է արդյոք թուրք հանրությունը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, Հայաստանի գլխավոր խնդիրը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերոթյուններում այնպես անելն է, որ այդ մթնոլորտը ձևավորվի: Ընդ որում, նա նշել է, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հայամետ չեն: “Թուրքական մտավորականության մի մասը հանդես է գալիս ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ ուղղակի իշխանությունների և զինվորականների դեմ: Դրանք Թուրքիայի այն ձախ ուժերն են, որոնք օգտագործում են Հայկական հարցն Անկարայի դեմ”,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ այնպես է ստացվել, որ Հայոց ցեղասպանության ու ֆաշիզմի դեմ պայքարն այսօր ընթանում են նույն հունով: “Եթե գա մի օր, երբ այդ երկու հարցերը տարանջատվեն, ապա Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը չի ավելանա”,-ասել է փորձագետը: Ընդ որում, նա նշե է, որ Թուրքիան փոխվել է: “Ասելով Թուրքիա, ես Ստամբուլն ի նկատի ունեմ: 10 տարի առաջ այդ քաղաքում անհնար կլիներ անցկացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում”,-ասել է Շաքարյանը` հավելեով, որ Ստամբուլն ու Թուրքիան միանգամայն տարբեր հասկացություններ են: Ըստ նրա, Անկարայից դեպի արևելք ազգայնականությունն ու իսլամիզմը շատ կողմնակիցներ ունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |