Եկել է Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու ժամանակը![]() 26 ապրիլի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Անձրևոտ եղանակի պատճառով Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել ոչ թե Թայմս-Սքվերում, այլ Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Վատ եղանակը չխանգարեց հայկական համայնքին, ԱՄՆ սենատորներին և կոնգրեսականներին հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում էին Ցեղասպանության կենդանի մնացած վկաներ: “Անձրևը չի խանգարի մեզ ամեն տարի վառել Հայոց ցեղասպանության ճշմարտության ջահը”,- ասել է ԱՄՆ սենատոր Չակ Շվիմմերը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ բոլոր սպասումները, կապված նրա հետ, որ ԱՄՆ նախագահը կարտասանի “ցեղասպանություն” բառը, սպառված են: Վաղուց եկել է Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու և Թուրքիայից բարոյական և նյութական փոխհատուցում պահանջելու ժամանակը: Միջոցառման ընթացքում հռչակագիր է ներկայացվել այն մասին, որ ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտարարվի Հայոց ցեղասպանության օր, որի տակ ստորագրել են քաղաքապետը և նահանգապետը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |