ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԼՂՀ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԱՏ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ29 հոկտեմբերի 2001 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների վերսկսումը տասնամյակներով հետ կգցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինի այցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամները եւ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորական խմբերի ու մշտական հանձնաժողովների ղեկավարները: Այդ կապակցությամբ, ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչները այցի ընթացքում հայտնեցին, որ նրանք հանդես են գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Ադրիան Սեւերինը հույս հայտնեց, որ իր այցը տարածաշրջան կարող է օգտակար լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման համար: «Ոչ ոք չգիտի, ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հաջողվի կառուցել ժամանակակից ազատ եւ ժողովրդավարական հասարակարգ եւ դրանով նվաճել միջազգային հանրության համակրանքը, ապա ԼՂՀ կարող է գտնել իր արժանի տեղը աշխարհում», - ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը, ընդ որում վստահություն հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղը ի վիճակի է կառուցել նման հասարակարգ: Հիշեցնենք, որ Ադրիան Սեւերինը Ստեփանակերտ է ժամանել Բաքու եւ Երեւան այցելելուց հետո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |