Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը![]() 26 ապրիլի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման արարողությունը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԿԲ ներկայացուցիչների և բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի մասնակցությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Ըստ աղբյուրի, առաջիկա արարողության շրջանակներում նախատեսվում է 5 համաձայնագրի կնքում Հայաստանի և բանկի միջև, այդ թվում նաև ՀՀ տարածքում բանկի գործունեության մասին համաձայնագիրը, ինչը թույլ կա բանկին ավարտել ՀՀ տարածքում հավատարմագրման հետ կապված ձևակերպումները: Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) պաշտոնապես իր գործունեությունը սկսել է 2006թ. հունիսի 16-ին, ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ, նրա գործունեությունը կանոնակարգվում է միջազգային իրավունքով: 2008թ. դեկտեմբերին բանկի Խորհուրդը, քննարկելով Հայաստանի դիմումը, հավանություն է տվել նրա անդամակցությանը բանկին: 2009թ. փետրվարի 3-ին ՀՀ խորհրդարանը վավերացրել է Զարգացման եվրասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը: ՀՀ նախագահը համապատասխան օրինագիծը ստորագրեց 2009թ. փետրվարի 18-ին: 2009թ. ապրիլին Հայաստանը վճարեց իր մասնաբաժինը կանոնադրական կապիտալում և դարձավ բանկի լիիրավ անդամ: 2010թ. մայիսին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որտեղ հավանության արժանացավ ՀՀ տարածքում բանկի գործունեության մասին համաձայնագիրը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |