Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում առկախ է մնում![]() 29 ապրիլի 2010 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Քնեսեթում կայացած քվեարկությամբ, 4 ձայնի առավելությամբ (12 կողմ, 8` դեմ) որոշվեց Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկել օրակարգում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում IzRus-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդշտեյնը մեջբերել է ամեն տարի Հայոց ցեղասպանության հարցը արծարծող “Մերեց” կուսակցությունից ընտրված պատգամավոր Հաիմ Օրոնի պարզաբանումները: “Քնեսեթի կազմհանձնաժողովին հանձնարարվել էր որոշել, թե որ խորհրդարանական հանձնաժողովը պետք է անցկացնի այդ թեմայի նախնական քննարկումը, քանի որ երկու առաջարկ կար` արտաքին գործերի և անվտանգության ու կրթության հանձնաժողովներում,-ասել է Օրոնը:-Կարծում եմ, որ հարցով կզբաղվի արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովը”: Պետք է նշել, որ այդ հանձնաժողովի անդամներ են նաև Օրոնի կողմնակից, պատգամվոր Զեև Էլկինը “Լիկուդից” և կատաղի հակառակորդ, “Իսրայել-Ադրբեջան” միջխորհրդարանական ասոցիացիայի ղեկավար Ռոբերտ Իլատովը: Սակայն, Օրոնը գիտի, որ Քնեսեթը չի սատարի իրեն: “Անկախ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սառեցումից և Անկարային դաս տալու ցանկությունից, ես հոռետես եմ այդ հարցում”,-ասել է նա: Քվեարկությանը Օրոնին սատարեցին “Մերեց” , “Ավոդա” կուսակցությունների պատգամավորներ, նախկին լրագրող Ուրի Օրբախը և արաբ պատգամավորները: Իսկ գլխավոր ընդդիմադիրներն էին “Մեր տունն Իսրայլեն է” կուսակցության անդամները: Ինչ վերաբերում է Իսրայելի հայ համայնքի գործողություններին այս հարցում, ապա, ըստ Գոլդշտեյնի, այն փոքրաթիվ է ու հազիվ թե կարողանա որևէ ճնշում գործադրել: “Շատ ավելի ուժեղ է իսրայելա-ադրբեջանական լոբբին: Ընդհանրապես, հայտնի չէ, թե երբ կքննարկվի բանաձևը, այն առկախ վիճակում է”,-ասել է Գոլդշտեյնը; ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |