Հուլիսի 4-ին տեղի կունենա վերջին լսումը թուրք լրագրող Նեդիմ Շեների գործով29 ապրիլի 2010 - 10:38 AMT PanARMENIAN.Net - “Միլիեթ” թուրքական թերթի լրագրող Նեդիմ Շեները, որը կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման Հրանտ Դինքի մասին գրած “Դինքի սպանությունն ու գաղտնի ծառայության սուտը” գրքի համար, հայտարարել է, որ, հավանաբար, կդառնա Դինքի սպանության գործով դատապարտված առաջին անձը: Ըստ լրագրողի, դատախազն արդեն հանել է նրանից երկու մեղադրանքները` գաղտնի փաստաթղթերի հրապարակման և տարածման համար: Այնուամենայնիվ, դատավարությունը Շեների նկատմամբ շարունակվում է: Լրագրողի գործող եզրափակիչ լսումը տեղի կունենա հուլիսի 4-ին: Դինքի մասին գրքի համար Շեներին մեղադրանք է ներկայացվել այլ քրեական գործերով, որոնցով նախատեսվում է 4,5 ու 8 տարվա ազատազրկում, գրում է թուրքական “Հյուրիեթ դեյլի նյուսը”: “Դինքի սպանությունն ու գաղտնի ծառայության սուտը” գրքի համար Նեդիմ Շեները դարձավ Թուրքիայի ամենահեղինակավոր լրագրողական Աբդի Իփեկչիի անվան 2010 թվականի մրցանակի դափնեկիրը Գրքի հրատարակումից անմիջապես հետո Շեների դեմ քրեական գործ հարուցվեց: Նրան մեղադրեցին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու և հակաահաբեկչական գործունեությամբ զբաղվող անձանց հեղինակազրկելու համար:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |