Սերժ Սարգսյանը կմասնակցի ՙՇանհայ-Էքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը![]() 29 ապրիլի 2010 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու ՙՇանհայ-Էքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Այցի ընթացքում ՀՀ նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի ՙՇանհայ-Էքսպո-2010՚ համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: ՙՇանհայ-Էքսպո-2010՚-ը տեղի է ունենում հնգամյա պարբերականությամբ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում, որտեղ կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ` գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում: Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության ՙՇանսի-Նաիրիտ՚ համատեղ ձեռնարկության բացման արարողությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |