Կարլ Ֆրոչ. Հաղթանակն Աբրահամի հանդեպ դուրս կբերի ինձ կիսաեզրափակիչ![]() 29 ապրիլի 2010 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել “Super Six World Classsic” մրցաշարին մասնակցելուց, չնայած իր հիասթափությունը մրցավարների որոշումից Միկկել Քեսլերի հետ իր մենամարտում: Մենամարտից հետո Ֆրոչը, որն առաջին պարտությունը կրեց իր կարիերայում, հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցությունից, եթե իր հաջորդ մենամարտը հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ տեղի ունենա Գերմանիայում նրա փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլանդի հովանու ներքո, որը նաև Քեսլերի փրոմոութերն է և Քեսլեր-Ֆրոչ մենամարտի կազմակերպիչը: “Ես մտադիր չեմ կռվել Գերմանիայում, սակայն պայմանավորվածություն կար, որ մենամատը տեղի կունենա չեզոք տարածքում,-ասել է Ֆրոչը:-Ես չեմ ցանկանում մենամարտին նախապատրաստվել Գերմանիայում նույն փրոմոութերի հետ, նույն խնդիրներով, որոնք կարող են կրկին ծագել, սակայն, մրցաշարից հեռանալը ևս տարբերակ չէ”: Նա գիտակցեց, որ հետագա մասնակցությունը մրցաշարին ամենակարճ ճանապարհն է ոչ միայն տիտղոսը վերադարձնելու, այլ նաև WBA –ի տիտղոսն ավելացնելու համար, որն այժմ պատկանում է Անդրե Ուորդին: “Հաղթանակն Աբրահամի հանդեպ դուրս կբերի ինձ կիսաեզրափակիչ,-ասել է Ֆրոչը:-Իսկ երեք մենամարտից ես կարող եմ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն այդ քաշային կարգում: Այս պարտությունն ինձ միայն ավելի ուժեղ ու նպատակասլաց դարձրեց”: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |