Ուկրաինայի հայերը կոչ են անում Ուկրաինայի նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը30 ապրիլի 2010 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի և Analitika.at.ua ՏՎԿ ներկայացուցիչները դիմել են Ուկրաինայի նախագահի վարչակազմին և Գերագույն ռադային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուղերձի տակ ստորագրել են Ուկրաինայի հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչներ: Իր հերթին Կիևի խորհուրդը որոշել է դիմել Գերագույն ռադա` առաջարկելով լուծել իրենց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդ որոշմանը կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի 100 պատգամավորներ: Որոշման նախագիծը մտցվել է օրակարգ Կիևի խորհրդի պատգամավոր Վիկտոր Գրինյուկի առաջարկով: Ավելի վաղ տեղական խորհուրդներից նման ուղերձեր են հղել Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Իզյումսկի քաղաքային խորհուրդը (Խարկովի մարզ), ինչպես նաև Չերկասսկի քաղաքային խորհուրդը: 2005-ի մայիսի 19-ին Ղրիմի Գերագույն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |