ԼՂՀ նախագահի մոտ քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին առնչվող հարցեր![]() 30 ապրիլի 2010 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն են քննարկվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը զեկուցումներով հանդես են եկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը և հանրապետության վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ և ընդգծել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ նման ընթացքը պահպանելու համար: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |