Մայիսի լույս 18-ի գիշերը Հայաստանի թանգարանները դռները կբացեն այցելուների առջև

Մայիսի լույս 18-ի գիշերը Հայաստանի թանգարանները դռները կբացեն այցելուների առջև

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանում կանցկացվի Թանգարանների եվրոպական գիշերը: Այդ օրը բազմաթիվ երկրների թանգարաններ բացում են դռները այցելուների առջև` հնարավորություն տալով անվճար մեկ գիշերվա ընթացքում մի քանի թանգարան այցելել:

Նախաձեռնության նպատակը հասարակության ուշադրությունը դեպի թանգարանները հրավիրելն է և բարձր արվեստով երիտասարդներին հետաքրքրելը:

Թանգարանների եվրոպական գիշեր – 2010 անցկացվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հանդես է գալիս թանգարանները գարնանային որևէ կիրակի իրենց դռներն հասարակության առջև անվճար բացելու նախաձեռնությամբ: 2001 թվականից Ֆրանսիայի թանգարաններին միացան Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 39 երկրներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---