2010-ի ապրիլին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ

2010-ի ապրիլին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ

PanARMENIAN.Net - 2010թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.7 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`1.8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.2 տոկոս հավելաճ:

Oպերատիվ տվյալների համաձայն, 2010թ. ապրիլին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.2 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.0 տոկոս, ծառայությունների սակագներինը՝103.5 տոկոս:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.8 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`105.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`113.2 տոկոս, ծառայությունների սակագներինը`107.0 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---