Սալի Յուջե. Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները պետք է հրաժարվեն միմյանց հանդեպ կանխակալ վերաբերմունքից

Սալի Յուջե. Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները պետք է հրաժարվեն միմյանց հանդեպ կանխակալ վերաբերմունքից

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները պետք է հրաժարվեն միմյանց հանդեպ կանխակալ վերաբերմունքից: Դա հող կնախապատրաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև մյուս խնդիրների լուծման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրք հասարակական գործիչ, Երիտասարդական միավորումների ասոցիացիայի նախագահ Սալի Յուջեն: “Մեր նպատակն է համագործակցությունը հայկական ու թուրքական հասարակական կազմակերպությունների միջև: Հատկանշական է, որ մեր կազմակերպությունը գտնվում է Մուշում: Մենք անկեղծորեն ցանկանում ենք համագործակցել Հայաստանի հետ”,-ասել է թուրքական ՈԿԿ-ի ղեկավարը:

Մինչ մամլո ասուլիսի մեկնարկը, լրագրողներին տեղեկացրեցին, որ Թուրքիայից ժամանած հյուրը չի պատասխանի Հայոց ցեղասպանության փաստին և պատմությանը վերաբերող հարցերին: Սալի Յուջեն ընդգծել է, որ պատմության հարցերով պետք է բացառապես զբաղվեն պատմաբանները: Մի քանի րոպե անց ասուլիսի կազմակերպիչները հայտարարեցին, որ հյուրը հրաժարվում է շարունակել զրույցը լրագրողների հետ, քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բոլոր հարցերը, հիմնականում, վերաբերում էին պատմությանն ու երկխոսության հաստատմանը Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդների միջև:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---