ՀՀ փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական աուդիտորների ազգային ասոցիացիայի պատվիրակությանը![]() 30 ապրիլի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 29-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի և Ֆրանսիայի աուդիտորների ազգային ասոցիացիայի դասընթացների մասնակիցների պատվիրակությանը: Ֆրանսիական պատվիրակության կազմում էին պաշտոնյաներ, քաղաքապետներ, ոստիկանության և պաշտպանության ոլորտների բարձրաստիճան սպաներ, լրագրողներ, փաստաբաններ, բժիշկներ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Ա. Գևորգյանը ողջունեց հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ և նշեց այն ջերմ բարեկամական հարաբերությունների մասին, որոնք գոյություն ունեն երկու պետությունների և ժողովուրդների միջև: Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի վարչատարածքային կառուցվածքի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի մասին: Նա պատասխանեց նաև հյուրերի բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին ՏԻ մարմինների լիազորություններին, իրավունքներին ու պարտականություններին, համայնքի ղեկավար մարմինների ընտրության մեխանիզմներին և այլն: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի աուդիտորների ազգային ասոցիացիայի նախագահ Քրիստիան Ֆրեմոն Արմեն Գևորգյանին է հանձնել ասոցիացիայի հուշամեդալը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |