Արման Կիրակոսյանը Բեռլինում հանդես է եկել Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթով![]() 30 ապրիլի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Աապրիլի 28-30-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել «Եվրոպական անվտանգության երկխոսությունը եւ սպառազինությունների վերահսկումը” թեմայով համաժողով, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Փոխնախարար Արման Կիրակոսյանի ելույթը նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնայնությունները, պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Համաժողովը կազմակերպել էին ԳԴՀ արտգործնախարարությունը եւ Անվտանգության ուսումնասիրությունների Ջորջ Մարշալ եվրոպական կենտրոնը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եվրոպական երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններից, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքագետներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |