2010-ի առաջին եռամսյակում Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 17,5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,75 մլն լիտր կոնյակ, ինչը 17,5 տոկոսով բարձր է 2009-ի համանման շրջանի ցուցանիշից: Ինչպես հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 1,34 մլն լիտր օղի, ինչը 2009-ի հունվար-մարտ ամիսներից ցածր է 49,4 տոկոսով:

Բացի դրանից, 2010-ի առաջին եռամսյակում արտադրվել է 973,9 հազար լիտր գինի 2009-ի նույն շրջանի 803,1 հազար լիտրի փոխարեն (աճը` 21,3 տոկոս):

Միևնույն ժամանակ հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 1,85 մլն լիտր գարեջուր, ինչը 58,9 տոկոսով շատ է, քան 2009-ի հունվար-մարտ ամիսներին: Շամպայն-գինիների արտադրությունը մեծացել է 29,4 տոկոսով` կազմելով 54,1 հազար լիտր:

2010-ի առաջին եռամսյակում ոչ ոգելից խմիչքների արտադրությունը կրճատվել է 11,7 տոկոսով` կազմելով 6,6 մլն լիտր

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---