Եվրոպայի Հայերի համագումարը նամակ է հղել Շվեդիայի վարչապետին![]() 1 մայիսի 2010 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Եվրոպայի Հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդի հետ: Ինչպես հայտնում է ԵՀՀ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում խոսվել է Շվեդիայի Ռիգսդագի կողմից Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանության իրողության ճանաչման գործընթացի մասին և վարչապետին է հանձնվել այդ գործընթացի ու դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ ԵՀՀ-ի նամակը: Կարո Հակոբյանը վարչապետին նաև ներկայացրել է Եվրոպայի Հայերի համագումարի գործունեության մասին հակիրճ պատկեր: Ապրիլի 20-ին Կարո Հակոբյանը հանդիպել էր նաև ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունների` Շվեդիայի Սոցիալ դեմոկրատ կուսակցության և Ձախ կուսակցության առաջնորդների հետ, որոնք հիմնական դերակարատություն ունեցան Ռիգսդագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |