Ժան Պոլ Բրետ. Ֆրանսիայում գտնում են, որ հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով

Ժան Պոլ Բրետ. Ֆրանսիայում գտնում են, որ հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով

PanARMENIAN.Net - Ձգձգելով Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և նախապայմաններ առաջադրելով Հայաստանին` Թուրքիան միջազգային հանրության աչքերում փոխեց իր իմիջը, այն այժմ ավելի բացասական է: Այդ մասին ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը հայտրարել է Վիյերբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետը: Ըստ նրա, ստացվում է` Անկարան “ոչ” ասաց Արձանագրություններին: “Ֆրանսիայում կարծում են, որ հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով”,-նշել է Բրետը` հավելելով, որ դրանից կարելի է հետևյալ եզրակացությունն անել` Թուրքիան, քողարկվելով Արձանագրություններով, գաղտնի քաղաքականություն է վարում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---