Նոնիտո Դոնեյր. Ես ցանկանում եմ այս մարտում կրկին հաղթել Դարչինյանին![]() 1 մայիսի 2010 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրը որոշել է պատասխանել այն բազմաթիվ մարտահրավերներին, որ իրեն էր ուղղել WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: “Ես ցանկանում եմ այս մենամարտում կրկին հաղթել Դարչինյանին: Նաև ցանկանում եմ երկրպագուներին ապացուցել, որ ես կրկին նոկաուտի կենթարկեմ նրան, ինչպես դա արեցի անցած անգամ,-նշել է Դոնեյրը:-Եկեք թողնենք այս խոսակցությունները և կազմակերպենք այս մենամարտը”: Ավելի վաղ, Դարչինյանի փրոմոութեր Հարրի Շոուն հայտարարել էր, որ իր թիմը հավանաբար կհամաձայնվի երկրորդ մենամարտն անցկացնել: Շոուն նաև ասել է, որ ռևանշ-խաղը կարող է տեղի ունենալ օգոստոսի 21-ին: Մի քանի օր առաջ մեզ առաջարկեցին նման մենամարտ: Ես, իմ մենեջերը և Դարչինյանը ցանկանում ենք, որ նման մենամարտ լինի: Առավել ևս, որ շատերն են ցանկանում տեսնել այդ մենամարտը”,-ասել է Դոնեյրը: Առաջին հանդիպումն այդ բռնցքամարտիկների միջև տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսին և ավարտվեց Դոնեյրի նոկաուտով հինգերորդ ռաունդում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |