Հայաստանում կստեղծվի ուռուցքաբանական ծառայությունների համախումբ 1 մայիսի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - 2-2,5 տարուց Հայաստանում կարտադրեն ռադիոիզոտոպներ, մայիսի 1-ին կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Ըստ նրա, այս ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել, մասնավորապես, բանակցություններ են ընթանում համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: “Նախատեսվում է համաձայնագիր կնքել դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որը Բելգիայի կառավարությունը տրամադրել է Հայաստան սարքավորումներ ներկրելու նպատակով”,-ասել է նա: Այդ առնչությամբ, հիմնադրամի գործադիր տնօրենը հավելել է, որ Ֆիզիկայի ինստիտուտում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: “Կպահանջվի 1-1,5 տարի, սարքավորումները Բելգիայում ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար, իսկ 2-2,5 տարուց Հայաստանը կարտադրի ռադիոիզոտոպներ, որոնք անհրաժեշտ են ուռուցքաբանության և միջուկային բժշկության մեջ` ախտորոշման համար”,-ասել է նա: Այդ նպատակով հիմնադրամը մտադիր է լրացուցիչ միջոցներ ներգրավել: Բ. Փափազյանը հաղորդել է նաև, որ ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման համար կպահանջվի շուրջ 40 մլն եվրո, իսկ միայն ցիկլոտրոնի արժեքը շուրջ 8 մլն եվրո է: Իր հերթին հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի աջակից միջազգային McKinsey&Company ընկերության ավագ գործընկեր Ավետիք Չալաբյանը հավելել է, որ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման ծրագրի շրջանակներում, նախպատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ծառայությունների համախումբ: “Մի կողմից դա թույլ կտա օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, մյուս կողմից` մատուցել այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են երկրի բնակիչներին, որոնք հաճախ ստիպված են լինում դիմել արտերկրի կենտրոններ: Իսկ երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է, որ այն կծառայի ողջ տարածաշրջանին”,-ասել է նա: Ա.Չալաբյանը նշել է նաև, որ այս պահի դրությամբ հիմնական խնդիրը մասնակիցների համակարգումն է: “Եթե մենք բերենք արագացուցիչը, բայց չունենանք ախտորոշիչ սարքավորումներ և կլինիկաներ, որոնք կօգտվեն այդ ախտորոշումից, արագացուցիչը պահանջարկ չի ունենա”,-պարզաբանել է նա: Մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի 15-րդ նիստը Հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Նիստում քննարկվեցին հիմնադրամի հաղորդակցության և արտաքին կապերի ռազմավարության հարցերը, ինչպես նաև նախանշված ծրագրերի ֆինանսավորման ձևաչափը: Բացի այդ, քննարկվել են “Համահայկական ցանց” նախագծի հարցերը և ներկայացվել է Տաթևի վերածննդի ու միջուկային բժշկության ծրագրերի ընթացքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |