Ուգուր Թերզիօղլու. Թուրքիան պետք է նախապատրաստվի 2015 թվականին 1 մայիսի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - "2015 թվականի ապրիլի 24-ին Ամերիկայի հայերը պատրաստվում են զանգվածային ցույց կազմակերպել, և մենք նույնպես պետք է պատրաստվենք դրան",- ասել է ԱՄՆ-ից թուրք գործարար, TABA-ի գլխավոր նախագահ Ուգուր Թերզիօղլուն: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ 2015 թվականի ապրիլի 24-ին 3 միլիոն հայեր երթ են կազմակերպելու Վաշինգտոնի փողոցներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: "Հայ երիտասարդությունը գործում է Սփյուռքի աջակցությամբ: Թուրք երիտասարդությունը, գործարարներն ու ՀԿ-ները նույնպես պետք է սկսեն պատրաստվել 2015 թվականին: Մենք պետք է նշենք լոբբիստական շարժման կարևորությունը",- նշել է Թերզիօղլուն: Ընդ որում, թուրք գործարարը նկատել է, որ ԱՄՆ հետ առևտրական հարաբերությունների ամրապնդումը նույնպես կնպաստի որոշ քաղաքական խնդիրների լուծմանը, հաղորդում է Hurriyet-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |