Հրեան կոչ է անում “Մերեց” կուսակցությանը` դադարեցնել Հայոց ցեղասպանության հարցի առաջ քաշումը Քնեսեթում![]() 2 մայիսի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հրեական ծագում ունեցող ամերիկացի փաստաբան Մարկ Մեյրովիցը նամակ է ուղարկել “Մերեց” կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հաիմ Օրոնին, որում կոչ է անում նրան Իսրայելի Քնեսեթում առաջ չքաշել Հայոց ցեղասպանության մասին կուսակցության ներկայացրած բանաձևը: “Ես կարծում եմ, որ այդ քայլը սխալ կլինի և բարդություններ կառաջացնի Իսրայելի համար: Ուզում եմ նշել, որ իմ ծնողները եղել են Աուշվիցում, և այդ հարցն ինձ համար մեծ նշանակություն ունի”, - ասվում է նրա նամակում: Փաստաբանի կարծիքով, Քսենեթում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը վնաս կհասցնի նաև հրեա-թուրքական հարաբերություններին: Բացի այդ, նա նշում է, որ Իսրայելը պարտավոր չէ փաստաբանի դեր ստանձնելու, որպեսզի որոշի, թե ինչն է ցեղասպանություն համարվում, ինչը` ոչ: “Ես հավատում եմ, որ Հոլոքոսթը միակ ցեղասպանությունն է եղել պատմության մեջ: Մյուս բոլոր գազանությունների շուրջ քննարկումները, այդ թվում նաև հայերի հետ կատարվածի մասին, պետք է իրականացնեն պատմաբանները: Այն, ինչ հայերի հետ կատարվել է մոտ 100 տարի առաջ, պետք է վերանայվի պատմական ենթահանձնաժողովում քննարկումների շրջանակում, որի ստեղծումն արդեն նախատեսված է հայ-թուրքական արձանագրություններում”, - նշված է նամակում: Մարկ Մեյրովիցը ընդգծել է նաև, որ Մերձավոր Արևելքում կատարվող գործընթացների ֆոնի վրա, Իսրայելը իր դիվանագիտությունը պետք է ուղղի այն բանին, որ Թուրքերի հետ հարաբերությունները լավացնի, այլ ոչ հակառակը: Նրա խոսքերի համաձայն, եթե Հայոց ցեղասպանության հարցը առաջ քաշվի Քնեսեթում, ապա այն լուրջ ճգնաժամ կառաջացնի թուրք-իսրայելական հարաբերություններում; Մեյրովեցը նշում է, որ Քնեսեթը համաժողով չէ, որտեղ կարելի է որոշում ընդունել պատմական իրադարձությունների մասին: Այս մասին գրում է turkishny.com-ը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |