Ադրբեջանի ԶԼՄ-ները հորինել են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից “շահիդների ծառուղու” այցելությունը![]() 3 մայիսի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶԼՄ-ները տարածել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի համաձայն, ըստ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, Գերագույն Պատրիարք ու Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին մեկնելով Բաքու`Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, գիշերն այցելել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանները: Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն և հուսով է, որ համապատասխան հերքում կտրվի: Այս հայտարարությունն ամբողջությամբ հորինվածք է, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մայիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հետևյալ տեղեկատվությունը. “Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բաքու էր ժամանել Հոգևոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, այցելել է նաև շահիդների ծառուղի: “Ես խորհուրդ տվեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տեսնել Ղարաբաղի համար զոհված մեր շահիդների գերեզմանները: Նրանք այնտեղ գնացին գիշերը, երբ ոչ ոք չկար: Այն պատկերը, որ նա տեսավ այնտեղ, շատ հուզեց նրան”,-ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |