Մոտ ժամակներս Լիբանանի վարչապետը կարող է Հայաստան ժամանել![]() 3 մայիսի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախակի դարձած հաղորդագրություններին այն առնչությամբ, որ Լիբանանն օժանդակում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, պաշտոնական Բեյրութը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է հայ ժողովրդի շահերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: «Օժանդակումը հայ ժողովրդի շահերին ներառում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բայց, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ թուրքական գործոնը Լիբանանում աստիճանաբար մեծանում է, ինչը շատ է անհանգստացնում լիբանանահայերին և ստիպում նրանց ավելի միասնական լինել ազգային հարցերի շուրջ»,- ասաց թերթի գլխավոր խմբագիրը: Նա հաղորդեց, որ լիբանանյան լրատվամիջոցներում վերջերս հաճախակի է շոշափվում Թուրքիայի վարչապետի այցը Բեյրութ: «Հարկ է նշել, որ մոտ ժամանակներս հնարավոր է Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի այցը Հայաստան: Հայկական կողմն արդեն ուղարկել է պաշտոնական հրավերը, որին լիբանանյան կողմն ամենայն հավանականությամբ հավանություն կտա»,- ասաց Շահան Կանդահարյանը` ավելացնելով, որ Երևան կարող է ժամանել նաև Լիբանանի ԱԳ նախարարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |