Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր երկաթուղի կկառուցվի 4 մայիսի 2010 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սկսելու է այն տարածքի հետազոտությունը, որով անցնելու է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության և էկոնոմիկայի բաժնի ղեկավար Սադրեդին Մամեդովը: Նրա խոսքերով, արդեն մրցույթ է հայտարարվել ընկերություն ընտրելու համար, որը տարածքում երկրաբանական աշխատանքներ է իրականացնելու: «Ճանապարհը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակությունն է լինելու, ապահովելու է Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը»,- ասել է նա: Մամեդովը նաև հույս է հայտնել, որ Կարս-Իդգիր-Նախիջևան երկաթուղին կառուցվելու է և շահագործման է հանձնվելու մոտ ապագայում: Միաժամանակ նա ավելացրեց, որ Նախիջևանում կառուցվելու է 7 կմ երկարությամբ երկաթուղի, որն այն միացնելու է Թուրքիայի հետ: Նա նշել է, որ Բաքու- Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային հանգույցի նախագծի աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի, արդեն հաստատվել է Ախալքալաքի կայարանի նախագիծը, ինչպես նաև սկսվել է ճանապարհի Վրաստանի հատվածի վերակառուցումը, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |