Թբիլիսիում աշխատանքն է սկսել ՏՏ միջազգային խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցում են «Տեղեկատվական և հաշվողական տեխնոլոգիաներ» միջազգային խորհրդաժողովին, որը տևելու է մինչև մայիսի 6-ը: Ինչպես հայտնում է Վրաստան Onlilne-ը, խորհրդաժողովի թեմատիկան է` տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ, մաթեմատիկական մոդելավորում և հաշվողական մեթոդներ: Խորհրդաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Իսպանիայից: Միջոցառման կազմակերպիչներն են Մուսխելիշվիլու անվան Հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտը և Վրաստանի պատրիարքության համալսարանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---