Էնթոնի Լեյքը ստանձնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրենի պաշտոնը 4 մայիսի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հանրային և միջազգային ծառայության ոլորտում առավել քան 45 տարվա փորձ ունեցող Էնթոնի Լեյքը մայիսի 1-ին ստանձնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) արդեն 6-րդ Գործադիր տնօրենի պաշտոնը: Էնթոնի Լեյքը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից: 2010թ. մարտի 16-ին Գլխավոր քարտուղարը, պաշտոնապես հայտարարելով նրա նշանակման մասին, նշեց, որ Լեյքն իր հետ բերում է ԱՄՆ կառավարությունում ունեցած երկար տարիների հարուստ աշխատանքային փորձը: Էնթոնի Լեյքն աշխատել է աշխարհի առաջնորդների և քաղաքականություն մշակողների հետ: Նախագահ Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ հանդես գալով որպես Ազգային Անվտանգության Խորհրդատու (1993 - 1997) և Քարթերի վարչակազմում Քաղաքականության Մշակման Պետական դեպարտամենտի տնօրեն (1977 – 1981թթ.), նա ղեկավարել է արտերկրյա քաղաքականության, ազգային անվտանգության և մարդասիրական ու զարգացման հետ կապված բազմաթիվ ծրագրեր: 2007-2008թթ. Բարաք Օբամայի նախագահական քարոզարշավում նա արտաքին քաղաքականության ավագ խորհրդատուն է եղել: Նրա կարիերայի հիմնաքարը հանդիսանում է հանուն խաղաղության և անվտանգության ստանձնած իր անձնվեր գործունեությունը: 1997թ. թողնելով աշխատանքը կառավարությունում, նա ծառայել է որպես ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարականների գծով դեսպան Հաիթի, Եթովպիա և Էրիթրեա երկրների համար: Իր ջանքերի շնորհիվ նա 2000թ. ստացավ Սպիտակ Տան Սամուել Նելսոն Դրու Մրցանակը, ինչը հիմք հանդիսացավ Ալժիրի համաձայնագրի կնքմանը, որը վերջ դրեց Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմին: Նա նաև առաջատար դեր ունեցավ քաղաքականությունների մշակման գործում, ինչը նպաստեց Բոսնիա Հերցեգովինայում, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |