Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթի գիշերային փորձը 5 մայիսի 2010 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի շքերթի եզրափակիչ գիշերային փորձը ռազմական տեխնիկայի մասնակցությամբ հաջողությամբ տեղի է ունեցել մայիսի 4-ին Մոսկվայում, հաղորդել է Մոսկվայի ռազմական շրջանի զորահրամանատար փոխգնդապետ Սերգեյ Վլասովը: «Երկու անցումից կազմված փորձը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին: Առաջին անցումն ավարտվել է ժամը 23:00-ին, որից հետո ոչ մեծ դադար է եղել, որից հետո փորձը շարունակվել է»,- ասել է Վլասովը: Փորձի ժամանակ Մոսկվայում տրանսպորտի երթևեկությունը ժամը 19:00-ից սահմանափակվել է: Տեղի է ունեցել նաև ՌԴ ռազմա-օդային ուժերի անձնակազմի փորձը, որի ընթացքում մշակվել են անձնակազմերի համակարգումը, օդում ավիացիոն տեխնիկայի վերախմբավորումը, ինչպես նաև ավիացիոն խմբերի բաժանումը հատկացված օդանավակայաններում վայրէջք կատարելու համար: Գլխավոր փորձը տեղի է ունենալու մայիսի 6-ին Մոսկվայում: Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քան 11 հազար զինծառայողներ: Անձնակազմը և ռազմական տեխնիկան Կարմիր հրապարակով անցել են նույն կերպ, ինչպես մայիսի 9-ին են անցնելու: ՌԴ ՊՆ որոշմամբ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին ռուսական զորքերի ռազմական շքերթներ և հանդիսավոր երթեր տեղի կունենան Ռուսաստանի 61 քաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայի 5 քաղաքներում, Բրեստւմ և Մինսկում (Բելառուս), հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Շքերթին մասնակցում է նաև հայկական վաշտը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |