Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են արագացնել դատավարությունը![]() 5 մայիսի 2010 - 13:07 AMT PanARMENIAN.Net - 2007թ. հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանները դիմել են Ստամբուլի դատախազություն` պահանջելով արագացնել Դինքի գործով դատավարությունը: «Դատախազը կամ դատախազները, որոնք վարելու են այս գործը, պետք է ազատվեն այլ պարտականությունների կատարումից և դատավարություններին մասնակցելուց»,-ասել է փաստաբան Ֆեթիե Չեթինը: Ընդ որում, նա նշել է, որ տվյալ դատավարությունը շատ ժամանակ ու կենտրոնացում է պահանջում: Ըստ նրա, փաստաբանները դիմել են դատախազություն, որպեսզի դատախազներն առաջին հերթին ուշադրություն դարձնեն հետաքննությանը, որպեսզի այն անցկացվի ժամանակին և մանրակրկիտ կերպով: Դատախազությանը փոխանցված խնդրագրում նկարագրված է սպանության ընթացքը` նախապատրաստումը, հասարակական կարծիքի ձևավորումը, գործողությունը և ապացույցների ոչնչացմանն ուղղված գործողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |