4 հայկական բուհեր համաձայնագիր են ստորագրել Կոնսորցիում ստեղծելու մասին![]() 5 մայիսի 2010 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) ստորագրվել է 4 հայկական բուհերի միջև Կոնսորցիում ստեղծելու մասին համաձայնագիր. ԵՊԼՀ-ն, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանը և Գավառի պետական համալսարանը: Կոնսորցիումը նախատեսում է Հայաստանի բուհերում համագործակցություն լեզվաբանական կրթության ոլորտում և լեզվաքաղաքականության մշակում: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Սա միայն քայլերից առաջինն է` ուղղված կրթության ոլորտի բարելավմանը: Երկու տարի առաջ նման համաձայնագիր ստորագրվել է Հայաստանի մանկավարժական համալսարանների միջև, և դա դրական արդյունքներ է տվել: Այդ ժամանակ ես կոչ եմ արել այդ բուհերի ղեկավարներին համագործակցության ուղիներ բացել նաև մասնավոր բուհերի համար: Այսօր ես նույն կոչով դիմում եմ ռեկտորներին, որոնք ստորագրել են այս փաստաթուղթը»,- իր ելույթում ասել է Արմեն Աշոտյանը: Նա նաև ավելացրել է, որ Կոնսորցիումը թույլ կտա հավասար չափանիշներ հաստատել մայրաքաղաքի և մարզային բուհերի համար, ինչը թույլ կտա բուհերի ուսանողներին ազատ տեղափոխվել և սովորել Երևանի համալսարաններում: Նա նաև ընդգծել է մարզային բուհերին մայրաքաղաքայինի նման հնարավորություններով օժտելու կարևորությունն արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության և ուսանողների փոխանակման առումով: «Հուսով եմ, որ հաջորդ քայլը կլինի Կոնսորցիումի մասին համաձայնագրի ստորագրումը տնտեսագիտական համալսարանների միջև»,- ասել է Աշոտյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |