Հայաստանի գազալցակայաններում խախտվում են անվտանգության կանոնները![]() 5 մայիսի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գազալցակայաններում տեղադրվելու են նոր հաղորդիչներ նման նրանց, որոնք տեղադրված են բենզալցակայաններում: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտնել հայ փորձագետ Արթուր Ղազարյանը, նման հաղորդիչները թույլ կտան վարորդներին վերահսկել լիցքավորվող գազի ծավալը: Նրա խոսքերով, տվյալ պահին տեղադրված հաղորդիչները բարձր ջերմաստիճանի դեպքում սխալ են ցույց տալիս լիցքավորվող գազի ծավալը, իսկ նոր սարքավորումները ցույց են տալու լիցքավորվող գազի իրական ծավալը: Բացի դրանից, փարձագետը հավաստիացնում է, որ Հայաստանի լիցքավորման կայաններում տեղադրվելու է հաշվիչ, որի տվյալներով կայանները վճարելու են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին օգտագործված գազի համար, ընդ որում չի թույլատրվում հաստատել այլ այլընտրանքային հաշվիչ: Իր հերթին, արգենտինացի մասնագետ Ալդո Դամոնտեն ասաց, որ Հայաստանի գազալցակայաններում խախտվում են անվտանգության կանոնները, քանի որ տեղադրված չեն փականներ, որոնք վերահսկում են գազի հոսքը, որոնք վտանգի դեպքում փակվում են: Բացի դրանից, նրա խոսքերով, ամբողջ աշխարհում մեքենաները լիցքավորվում են առաջնամասից, որպեսզի պայթյունի դեպքում չտուժի լիցքավորողը, իսկ Հայաստանում լիցքավորում են հետնամասից, ինչը պայթյունի դեպքում արդեն հանգեցրել է մահացու դեպքերի: 2008-2009թթ. Հայաստանում գազալցակայաններում պայթել է 18 մեքենա երկու մահացու ելքերով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |