Թուրքիայում լույս է տեսել հայ-թուրքերեն բառարան 5 մայիսի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս է տեսել Հայ-թուրքերեն/թուրք-հայերեն բառարան: Բառարանը հրատարակվել է Թուրքիայի լեզվաբանական հասարակության կողմից (TDK), որի տնօրենը` պրոֆեսոր Շյուքրյու Հալուկ Ակալին, խոստովանում է, որ հայ լեզվաբանները, մասնավորապես, Հակոբ Մարտայանը, մեծ ներդրում են ունեցել թուրքերեն լեզվի կայացման գործում : «Արդեն շուրջ 100 տարի է մեզ չէր հաջողվել լուրջ բառարան հրատարակել: Մենք հիմա սկսում ենք մեր համալսարաններում բացել հայագիտության ամբիոններ: Մեր պատմաբանների շարքում քիչ մարդիկ կան, ովքեր հայերեն գիտեն»,- ասել է պրոֆեսորը: Նա հատուկ նշեց, որ այս առումով թողարկված բառարանը պատմական նշանակություն ունի: Թուրք գիտնականը կարծում է, որ հայերն ակտիվ դեր են խաղացել Օսմանյան կայսրության հասարակական, մշակութային կյանքում: «Պետք է նշել, որ թուրքերենի առաջին ստուգաբանական բառարաններից մեկի հեղինակը եղել է Պետրոս Կերեստեջյանը, իսկ հայ լեզվաբան Պետրոս Զեքի Կարապետյանը թուրքերեն լեզվի մի շարք բառարանների հեղինակ է: Հայկական դպրոցներում թուրքերեն դասավանդելու համար նա կազմել է ավելի քան 50 դասագիրք»,- պատմել է պրոֆեսորը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |