«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դիմել է կոչով Արցախի ժողովրդին 5 մայիսի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ապրիլի 22–ին կազմակերպած «Արցախյան ճակատում ստատուս–քվոյի հրամայականը» թեմայով հավաք–քննարկուման արդյունքում որոշվեց ուղերձով դիմել Արցախի ժողովրդին: Ուղերձում, որը նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանձնեցին Արցախի Հանրապետության ներկայացուցչությանը, մասնավորապես, ասվում է. «Հայ ժողովուրդը, նրա նվիրյալ զավակները չեն թողնի, կվիժեցնեն ցանկացած գործընթաց, որոնք կարող են պատճառ հանդիսանալ ազատագրված տարածքների կորստին»։ «1994 թվականի մայիսից առ այսօր Արցախյան ճակատում հաստատված ստատուս–քվոն՝ առկա փաստացի իրողություններն ու Հայ զինվորն են երաշխիքները պատերազմական գործողություններ կրկին չվերսկսվելու և Արցախում հայ մարդու անվտանգ բնակվելու համար։ Այլապես, ստացվում է, որ հայի անվտանգ ապրելու երաշխիքները պետք է տան օտարները և նրանց կողմից ոչինչ չարժեցող խոստումներն ու ստորագրած փաստաթղթերը։ Ցավոք, առ այսօր Ձեր կողմից ազատագրված տարածքները չհանձնելու վերաբերյալ, բացառությամբ մեկ–երկու հայտարարության, որևէ լուրջ, պետական մակարդակով դատապարտող հայտարարություն չի հնչել, ընդվզող պահվածք չի եղել։ Այնինչ այդպիսի կեցվածքի դրսևորումն այլևս հրամայական անհրաժեշտություն է»,-ասվում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի Արցախի ժողովրդին ուղղված կոչում։ Ուղերձը ստորագրել են մի խումբ հասարակական գործիչներ, ազատամարտիկներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |