Ամբերին Զաման. «Ինչպես Թուրքիան իր զորքերը չի հանում Կիպրոսից, Հայաստանն էլ չի հեռանա Ղարաբաղից»![]() 5 մայիսի 2010 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ահմեդ Դավութօղլուի նշանակումով թուրքական դիվանագիտությունը միջազգային քաղաքականության ասպարեզում լուրջ ձեռքբերումներ ունեցավ, սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի միակ բացթողումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն էր: Այս մասին Haber Turk-ում գրում է թուրք լրագրող Ամբերին Զամանը` ամփոփելով Ահմեդ Դավութօղլուի գործունեությունը: Խոսելով ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին, Ամբերին Զամանն ընդգծել է, որ այդ փաստաթղթերում ոչինչ չի ասվում Ադրբեջանի և Ղարաբաղի մասին, իսկ Անկարայի հայտարարությունն այն մասին, որ նախ` պետք է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատվի, այնուհետև վավերացվեն արձանագրությունները, լուրջ հակասություններ է առաջացնում: «Եթե արձանագրությունները նպատակ էին հետապնդում Հայաստանին պարտադրել հայ-թուրքական սահմանի բացման գնով Ղարաբաղի հարցում որոշ քայլերի գնալ, ապա մենք տեսանք այդ փորձերի արդյունքը` Հայաստանը սառեցրեց արձանագրությունները», - գրում է լրագրողը, ավելացնելով, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի Երևանը զիջումներ չի անի: Զամանի կարծիքով, ինչպես Թուրքիան իր զորքերը Կիպրոսից չի հանում և չի կրճատում կղզում իր զորքերի քանակը, այնպես էլ Հայաստանը պատրաստ չէ Ղարաբաղից հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ որոշված չէ Ղարաբաղի կարգավիճակը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |