ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումը կրթական բարեփոխումների առնչությամբ հայտարարություն է ընդունել![]() 5 մայիսի 2010 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի (ՖԽՎ) 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումի անցկացումը Հայաստանում շատ կարևոր էր, քանի որ դա հայ հասարակայնությանը թույլ տվեց ավելի մանրամասն ծանոթանալ այն հարցին, թե ինչպիսի հնարավորություններ է ընձեռում Ֆրանկոֆոնիան (Աշխարհի ֆրանսալեզու երկրների համագործակցության միջազգային կազմակերպություն): Այդ մասին ՀՀ խորհրդարանում հայտնեց Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության պատվիրակության նախագահ Արմեն Ռուստամյանը ՖԽՎ 23-րդ եվրոպական տարածաշրջանային ֆորումի ներկայացուցիչների հետ համատեղ կայացած մամլո ասուլիսում: Ռուստամյանի խոսքով, ֆորումի անցկացման ընթացքում հայ հասարակայնությանը պարզ դարձավ, որ Ֆրանկոֆոնիան արժեքների միասնական համակարգի, այլ ոչ թե լեզվային ընդհանրության վրա հիմնված կազմակերպություն է: «Ֆորումի շրջանակներում քննարկվեցին կրթությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համատեղ հայտարարություն ընդունվեց, որում կրթական բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կան»,- ընդգծեց նա: Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի եվրոպական առաքելության ղեկավար Ժան-ՊոլՎալն իր հերթին իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում կրթական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման բարձր մակարդակի առթիվ, ինչում նրանք համոզվեցին իրենց այցելությունների ընթացքում: ՖԽՎ-ում Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գենրիետ Մարտինեսը հայտնեց, որ հայ հասարակության շրջանում ֆրանսերենի իմացության բարձր մակարդակը ցույց է տալիս Հայաստանի ինտեգրվածության աստիճանը Ֆրանկոֆոնիայում: «Մեր կազմակերպությունը երկու նպատակ է հետապնդում` ֆրանսերեն լեզվի պահպանությունը, որը շատ լավ իրականացվում է Հայաստանում, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության զարգացումը: Երկրորդ հարցում Հայաստանը նույնպես իր առանձնահատուկ տեղն ունի»,- ընդգծեց նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |