Մալթայի հայերը հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին

PanARMENIAN.Net - Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ Մալթայի մայրաքաղաք Վալետտայի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղիկներ դրեցին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց Մալթայի հայ համայնքի մամլո ծառայությունը: Ծաղիկներ դնելու արարողությանը մասնակցում էին Մալթայի հայ համայնքի վարչության անդամները` Վերա Բոյաջյանի, Մալթայում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Մեդվեդևի, ինչպես նաև Մալթայում ռուս հայրենակիցների Համակարգման խորհրդի ղեկավար Սնեժանա Բոդիշտյանի գլխավորությամբ: Հավաքվածները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---