Հայաստանի վճռաբեկ դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանի հայցը![]() 5 մայիսի 2010 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վճռաբեկ դատարանը հրաժարվել է քննարկել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանի հայցը, որում բողոքարկման է ենթարկվել Հայաստանի Վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա ևս մեկ անգամ նշեց, որ հայկական դատական ատյանների վճիռներն ընդհանուր ոչինչ չունեն Փաշինյանի գործի հետ: «Մեկ այլ բանի չէինք էլ սպասում: Մենք անցել ենք Հայաստանի բոլոր դատական ատյաններով և մտադիր ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2010-ի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի առնչությամբ: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, և միևնույն ժամանակ, վճիռ կայացրել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է կիրառել համաներում կալանավորման ժամկետը կրկնակի կրճատելու ձևով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |