Մայիսի 9-ին տեղի կունենա Երևան –Շուշի ավտովազքը 6 մայիսի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 65-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ նախաձեռնող խումբը Հովհաննես Դանիելյանի և Լիլիթ Ադիբեկյանի գլխավորությամբ կիրականացնեն Երևան-Շուշի ավտովազքը: Ակցիան սկսվելու է մայիսի 9-ին ժամը 9:00-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգուց նրանից հետո, երբ վազքի մասնակիցները ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին և ծիրանի ծառ կտնկեն: Ավտովազքի մասնակիցները մտադիր են կանգ առնել Արտաշատում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Լաչինում: Յուրաքանչյուր քաղաքում ծաղիկներ կդնեն: Դանիելյանի խոսքերով, այդ ակցիան Երևան-Մոսկվա մեծ ավտովազքի նախնական փուլն է, որը կարող է կայանալ 2011-ին 5 պետությունների տարածքով` Հայաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա և Ռուսաստան:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |