Լյովա Կիրակոսյանը պաշտպանելու է Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսն Էրմանո Ֆեգատիլիի հետ մենամարտում![]() 6 մայիսի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Առաջին թեթև քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Լյովա Կիրակոսյանը (Ռուսաստան) մայիսի 29-ին Տուլոնում (Ֆրանսիա) պաշտպանելու է իր տիտղոսը: Կիրակոսյանի մրցակիցն է լինելու բելգիացի Էրմանո Ֆեգատիլին: Վերջին անգամ Կիրակոսյանը բռնցքամարտել է փետրվարի 19-ին և ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով 3-րդ ռաունդում հաղթել է Սքոթ Լոուտոնին (Անգլիա): Լյովա Կիրակոսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում 1999-ին, կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Եվրոպայում: Նա բռնցքամարտել է Խուան Ուրանոյի և Սերգեյ Գուլյակևիչի հետ: Տվյալ պահին Կիրակոսյանն անցկացրել է 37 մարտ, որոնցից 32-ը` հաղթանակ (22 նոկաուտ) և 5-ը` պարտություն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |